HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության բանակում ցուցադրական պարապմունքներ են անցկացվել

Պաշտպանության բանակի (ՊԲ) հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ուսումնանյութական բազայի վրա օգոստոսի 3-ին Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ անցկացվել են մարտավարաշարային ցուցադրական պարապմունքներ, որոնց ներգրավված էին ՊԲ-ի միավորումների ու զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները:

Ինչպես հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը, շրջելով ծավալված ուսումնական կետերով և հետևելով պարապմունքների ընթացքին` գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն իր հերթին անհրաժեշտ ցուցումներ ու պարզաբանումներ է տվել, որոնք միտված էին պարապմունքներն առավել արդյունավետ ու նպատակային դարձնելուն` հատուկ ուշադրության դարձնելով հակառակորդի հավանական գործողություններին հակազդելու միջոցառումներին:

Ցուցադրական պարապմունքների ավարտին ի մի են բերվել կատարված աշխատանքները, քննարկվել նոր ուսումնականում նախատեսված միջոցառումները պատշաճ մակարդակով իրականացնելու և համաբանակային կարևորության տարբեր թեմաներ, իսկ զորքերի ամենօրյա ծառայության առաջիկա անելիքների վերաբերյալ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա հրամկազմին տվել է  անհրաժեշտ ցուցումներ ու հանձնարարականներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter