HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատահար Հրազդան քաղաքում․ կան զոհեր

Արտակարգ իրավիճակների նախարությունը հայտնում է, որ օգոստոսի 4-ին` ժամը 23։36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Զորավար Անդրանիկ փողոցի սկզբնամասում «Volkswagen Pasat» մակնիշի (վարորդ՝ Հովհանես Վ․) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և ծառին:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել տուժած Արթուր Ա․-ին (ծնված 1980 թ․), ով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ մահացել է։ Ավտոմեքենայից դուրս են բերվել նաև Կարեն Ս․-ի (ծնված 1979 թ․) և Հովհանես Վ․-ի (ծնված 1980 թ․) դիերը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter