HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոզնավար գյուղի մոտակայքի այգում ծառից կախված քաղաքացի է հայտնաբերվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին, ժամը 19։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոզնավար գյուղի մոտակայքում գտնվող մշակովի այգիներում ծառից կախված քաղաքացի կա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացի Յուրիկ Գ․-ի (ծնված 1995 թ․) դին ծառից իջեցրել են տեղի ուժերով։

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ուժերով քաղաքացու դին մոտեցրել են մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող շտապօգնության ավտոմեքենային։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter