HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Փաստաբան Գեորգի Մելիքյանն ահազանգում է․ ոստիկանները դեպքի վայրի զննության անվան տակ խուզարկություն են իրականացնում իր վստահորդի գրասենյակում

Փաստաբան Գեորգի Մելիքյանը քիչ առաջ զանգահարել է «Հետք»-ի խմբագրություն՝ հայտնելով, որ ոստիկանության աշխատակիցներն ապօրինի խուզարկություն են իրականացնում իր վստահորդ Արա Մկրտչյանին պատկանող «Մ-Գրուպը» ՍՊԸ-ում, որը գտնվում է Հյուսիսային պողոտա 1 հասցեում։

Մելիքյանի խոսքով՝ ընկերություն այցելած անձինք առանց քրեական գործի առկայության և դատարանի թույլտվության ցանկանում են վերցնել ընկերության հաշվապահական փաստաթղթերը։

Փաստաբանն ասում է, որ շուրջ մեկուկես ժամ ոստիկանները եղել են նշված հասցեում, ապա բռնի ուժով աշխատակիցներին դուրս են հանել ընկերությունից։

«Այս պահին սահմանափակված է ընկերության աշխատակիցների մուտքը ընկերության տարածք, իսկ ներսում կատարվում է ապօրինի գործողություն»,- ասաց Գեորգի Մելիքյանը։

Մեր հարցին՝ ընկերության տարածքում գործողություն իրականացնող աշխատակիցներն իրենց գործողությունն անվանո՞ւմ են խուզարկություն, Մելիքյանն ասաց՝ խնդիրն այն է, որ նրանք դեպքի վայրի զննության անվան տակ իրականում խուզարկություն են իրականացնում։ Թե ինչ դեպքի մասին է խոսքը, Մելիքյանին հայտնի չէ․ նրա խոսքով՝ իրավապահները չեն պարզաբանել։

Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատում են, որ Հյուսիսային պողոտայի նշված հասցեում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները կոնկրետ գործի շրջանակներում գործողություն են իրականացնում։ Այս պահին այլ մանրամասներ չեն հայտնում։

Լուսանկարում՝ Գեորգի Մելիքյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter