HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունիսին կանցկացվի 4-րդ ամենամյա DigiTec Business ֆորումը

4-րդ ամենամյա DigiTec Business ֆորումն այս տարի տեղի կունենա հունիսի 24-25-ը: Ֆորումի նպատակն է աջակցել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը տնտեսության տարբեր ոլորտներում, մեկ հովանու ներքո ներկայացնել տնտեսության արդիականացման համար նախատեսված ՏՀՏ բոլոր ապրանքներն ու ծառայությունները:

Ֆորումի կազմակերպիչն է «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը» (ԻՏՁՄ), գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը: Միջոցառմանն իրենց մասնակցության մասին արդեն իսկ հայտնել են «Շիրակ Տեխնոլոգիաներ», «Շահումյան Մեդիա», «Ֆլեքսիբլ Ափլիքեյշնս», «Յունիքոմփ» ընկերությունները, «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը և այլ կազմակերպություններ:

«DigiTec Business ֆորումը հենց այն տեղն է, որտեղ մեր տեղական ՏՀՏ ոլորտի ընկերությունները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց նոր արտադրանքը, մշակումները, ծրագրային փաթեթները, ծառայությունները, իսկ պոտենցիալ օգտագործողները՝ գնահատելու, թե որքանով այդ առաջարկները կօգնեն բարելավել իրենց աշխատանքային գործընթացները, բարձրացնել տրամադրվող ծառայությունների որակը, նվազեցնել արտադրական ծախսերը և այլն»,- նշում է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Օրեցօր աճում է գործարարների հետաքրքրությունը բիզնեսի կառավարման համակարգերի նկատմամբ, որոնք այսօրվա մրցակցային պայմաններում կրիտիկական դեր են խաղում արդի բիզնեսի զարգացման համար: Հաշվի առնելով այս ամենը՝ Միությունն առաջնային նպատակ է հայտարարել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներդրումը տնտեսության այլ ոլորտներում»,- նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսություն» խորագիրը կրող ֆորումի շրջանակներում կանցկացվեն DigiTec Business ցուցահանդես, թեմատիկ սեմինարներ և կլոր սեղաններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter