HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ արագ արձագանքման խումբն ամփոփել է աշխատանքները Ամուլսարի իրադարձություններով 

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ արագ արձագանքման խումբը երեկ շարունակել է Ամուլսարի հանքի շահագործման շուրջ ծավալվող իրադարձությունների մշտադիտարկումը:

Ինչպես հայտնում է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը, Մարդու իրավունքների պաշտպանի  ներկայացուցիչները Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժին արագ արձագանքման այցի ընթացքում առանձնազրույց են ունեցել վարչական ձերբակալման ենթարկված 7 անձի հետ:

Ոստիկանությունում ուսումնասիրվել են նրանց առնչվող փաստաթղթերը, բերման ենթարկելու հիմքերը, ստուգվել է իրավունքների ապահովման վիճակը, այդ թվում՝ արձանագրվել է «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Անի Խաչատրյանի հաղորդումը Ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի կիրառման մասին։ Այցի արդյունքներով, ըստ ՄԻՊ աշխատակազմի հաղորդագրության, կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր։

Բացի դրանից, Պաշտպանի ներկայացուցիչները կապ են հաստատել հանքի տարածքում ոտքի վնասվածք ստացած քաղաքացու ծնողի հետ, քննարկել նրա առողջական վիճակի վերաբերյալ հարցեր, արել անհրաժեշտ իրավական ուղղորդում:

Ջերմուկ գործուղված Պաշտպանի ներկայացուցիչները 2 օրերի ընթացքում հանդիպումներ և քննարկումներ են ունեցել ինչպես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, համայնքների բնակիչների, այնպես էլ հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիտների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Ինչպես հավաստիացնում են ՄԻՊ աշխատակազմից, Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո են գտնվում՝ Պաշտպանի իրավասության սահմաններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter