
Հանրակրթության նոր չափորոշչի նախագիծն արտահայտում է Փաշինյանի կառավարության պատկերացումները բարեփոխումների վերաբերյալ
Օգոստոսի 5-ին Կառավարությունում քննարկում է եղել հանրակրթության պետական չափորոշիչների վերաբերյալ:
Այս մասին օգոստոսի 6-ի Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այն նախագիծը, որը դրված է շրջանառության մեջ, արտահայտում է մեր ռազմավարական պատկերացումները հանրակրթությունում անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ, այս ընթացքում այն կանցնի ընթացակարգերով, և մենք այդ ռազմավարական պատկերացումը պիտի արձանագրենք: Հաջորդ փուլում ինձ մոտ քննարկում կունենանք առարկայական չափորոշիչների վերաբերյալ»,-ասաց նա:
Վարչապետի խոսքով` հայեցակարգով առաջարկվող ռազմավարական պատկերացումները բխում են Հայաստանի պետական, ազգային շահերից:
Ըստ նրա` այն ուժեղ պետություն ունենալու ռազմավարություն է, և ոչինչ չի շեղելու Կառավարությանը ուժեղ պետություն ունենալու տեսլականից: Վարչապետի խոսքով` հանրակրթության չափորոշիչն ունի առանցքային նշանակություն:
Մեկնաբանել