HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 6-9-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

Հայաստանի տարածքում օգոստոսի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ ԱԻՆ կանխատեսումներով՝ քամին՝  հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 6-9-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: 

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Երևան քաղաքում օգոստոսի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 Երևան քաղաքի օգոստոսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

Օդի առավելագույն ջերմաստիճան՝                    41.60C (1976 թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան՝                       16.00C (1981 թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան՝                  26.50C

 

Գետերի, լճերի եւ ջրամբարների վիճակը 

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter