HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպան․ «Ռոբերտ Նազարյանը հայտնել է, որ չի կատարել այն արարքը, որի մեջ կասկածվում է»

Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին ձերբակալելու որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Նազարյանի փաստաբան Գագիկ Խաչիկյանը։

Հարցին՝ Նազարյանը կասկածանքի վերաբերյալ ցուցմունք տվե՞լ է, պաշտպանը պատասխանեց՝ Նազարյանը հայտնել է, որ չի կատարել այն արարքը, որի մեջ կասկածվում է, որ այդ արարքը բացարձակապես իրեն չի վերաբերում։

Նազարյանի ձերբակալման դեմ բողոքը մուտքագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայր, սակայն պաշտպանն այս պահին դեռևս չի ծանուցվել գործով նիստ նշանակելու մասին։

Նշենք, որ քիչ առաջ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել քրեական գործի վերաբերյալ։ Ըստ հաղորդագրության՝ «2003-2018 թվականների ընթացքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռ. Նազարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում, որով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ռ. Նազարյանը առանձին տնտեսվարող սուբյեկտի համար արտոնություններ սահմանելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով՝ 2011 թվականի ընթացքում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։

Լուսանկարում՝ Գագիկ Խաչիկյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter