HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարենային ապրանքների համաշխարհային գները հուլիսին աճել են

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հաղորդակցության բաժնի հաղորդմամբ՝ ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսի աճն ապահովել են բուսական յուղերը և կաթնամթերքը, մինչդեռ մսի և բրնձի գների անկում է գրանցվել։

Հուլիսին՝ արդեն երկրորդ ամիսն անընդմեջ պարենային ապրանքների համաշխարհային գներն աճում են, ինչը, համաձայն ՄԱԿ-ի հաշվետվության, պայմանավորված է բուսական յուղերի և կաթնամթերքի գների բարձրացմամբ:

Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, հուլիս ամսվա ընթացքում կազմել է միջինը 94.2 նիշ, ինչը 1.2 տոկոսով բարձր է նախորդ ամսվա և համարյա 1.0 տոկոսով՝ 2019թ.-ի հուլիս ամսվա համեմատ:

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը հունիս ամսվանից աճել է 7.6 տոկոսով, հասնելով վերջին հինգ ամսվա առավելագույն ցուցանիշին: Աճել են բոլոր հիմնական բուսայուղերի միջազգային գնառաջարկները: Արմավենու յուղի դեպքում պատճառը արտադրության դանդաղումն է, ներմուծման համաշխարհային պահանջարկի վերականգնումը և միգրանտ աշխատուժի տևական պակասը:

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսն ամսվա ընթացքում աճել է 3.5 տոկոսով: Ավելացել են բոլոր տեսակի կաթնամթերքների գները՝ սկսած կարագից, պանրից մինչև կաթի փոշին:

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը հունիսի համեմատ համարյա մնացել է անփոփոխ, թեև կտրուկ աճ են գրանցել եգիպտացորենի և  սորգոյի գները՝ Չինաստանի կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգներից կատարած մեծածավալ գնումների հետևանքով: Իսկ ահա բրնձի գները նվազել են՝ 2020թ.-ին մեծ քանակության բերքի ակնկալիքի ֆոնին: Ցորենի գները շատ քիչ են փոխվել, ինչն էլ կապված է առևտրային գործունեության դանդաղեցման հետ:

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսն աճել է 1.4 տոկոսով, քանզի Բրազիլիայում շաքարի արտադրության քաջալերող տվյալները միայն մասամբ են փոխհատուցում էներգիայի գների բարձրացման ազդեցությունը, ինչպես նաև ուժեղ երաշտի հետևանքով Թաիլանդում շաքարի արտադրության ակնկալվող անկման պատճառով։

ՊԳԿ մսի գնային ինդեքսը, հակառակը, հուլիսին նվազել է 1.8 տոկոսով և կազմել միջինը 9.2 տոկոս ցածր 2019թ.-ի հուլիսի համեմատ: Ամսվա ընթացքում նվազել են թե խոզի և թե տավարի մսի գնառաջարկները, քանի որ ներմուծման պահանջարկի համաշխարհային ծավալները մնացել են արտահանման հնարավորությունից ցածր, չնայած նրան, որ արտահանման հիմնական շրջաններում առկա են մսի արդյունաբերության կորոնավիրուսով պայմանավորված խափանումներ: Աճել են թռչնամսի գները՝ պայմանավորված Բրազիլիայում արտադրության կրճատման հետ, ինչը հետևանք է կերի գնի աճի և հետագա պահանջարկի հետ առնչվող մտահոգությունների:

ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսի ծածկույթը 2020 թվականի հուլիսին ընդլայնվել և վերազինվել է: Առավել մանրամասն այս մասին կարող եք կարդալ այստեղ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter