Գյումրի քաղաքում նռնակ է հայտնաբերվել
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ին՝ ժամը 20։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասում՝ «Վեոլիա ջուր» ընկերության գրասենյակի դիմաց հայտնաբերել է արկանման առարկա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Դուդկոյի թիվ 1 հասցեում՝ պոլիէթիլենային պարկի մեջ, հայտնաբերվել է F1 «114-82» տեսակի ուսումնական նռնակ՝ առանց պայթուցիչի, որը տեղափոխման համար վտանգ չի ներկայացնում:
Ոստիկանության աշխատակիցների կողմից նռնակը տեղափոխել է ոստիկանության Մուշի բաժին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել