HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Լարիսա Ալավերդյանն ու Կարինե Հակոբյանը հրաժարվե՞լ են ընտրապայքարից, որովհետեւ…

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ առայժմ հրաժարվել է կուսակցության համամասնական ցուցակում առաջադրվելուց, ինչպես նաեւ մեծամասնական ընտրապայքարից, սակայն դեռ չի որոշել «Ժառանգություն» կուսակցությունից դուրս կգա, թե ոչ: Կարինե Հակոբյանն այս թեմայով վաղը մամուլի ասուլիս է հրավիրելու:

«Այս երկու տարիների ընթացքում կուսակցության ներսում տարբեր հարցերի վերաբերյալ տարաձայնություններ ունեցել եմ, միշտ եղել եմ փոքրամասնության մեջ: Շատ հարցերում մենք տարբեր կարծիքներ ենք ունեցել, տարբեր է եղել իմ տեսանկյունը: Այս վերջին իրադարձությունները բարակած թելը կտրեցին, վերջին կաթիլը կարծես լցվեց այս նախընտրական պայքարի շեմին»,-ասում է Կարինե Հակոբյանը:

Նշենք, որ այսօր «Ժառանգություն» կուսակցությունը խորհրդի նիստով վերջնականապես որոշեց ոչ միայն «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ դաշինք կազմելու հարցը, այլեւ հստակեցրեց համամասնական և մեծամասնական ցուցակները:

Կարինե Հակոբյանն ասաց, որ չի ընդունում կադրային այն քաղաքականությունը, որն այսօր Հայաստանում տեղի է ունենում: «Պայքարել եմ, պայքարում եմ եւ շարունակելու եմ պայքարել այս ամենի դեմ, եւ իմ հրաժարվելը ընտրապայքարից եւս պայքարի մի դրսեւորում է, որովհետեւ անընդունելի է այն, ինչ տեղի է ունենում մեր քաղաքական դաշտում»,-ավելացրեց Կարինե Հակոբյանը:

Նիստի սկզբում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը եւս հրաժարվել է ընտրապայքարից, սակայն հետո համաձայնվել է ընդգրկվել ցուցակում եւ զբաղեցնել 41-րդ տեղը:

Մեկնաբանություններ (4)

LUSINE
Իշխող կոալիցիա -ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ
gegecik
vajarvac jarangutiun, amot e dez, aveli lav e duk @ndhanrapes chlinek....
Vahagn
Ես չեմ ափսոսում: Եթե Ժառանգության կուսակցությունում Րաֆֆի Հովհաննիսյանը մաքրեր չպետքական մարդկանցից, ապա էսօր ահագին մեծ համբավ կունենար, ինքը չէ, կուսակցությունը, ինքը առանց իրա կուսակցության էլ հարգանք վայելող է: Այ, ափսոսում եմ, որ իր վարած կադրային քաղաքականությունը ամենասխալն է, ըստ ինձ: Ովքեր են Փոստանջյանը, Ստյոպան, կամ Լարիսա Ալավերդյանը և այլ մնացածները, Րաֆիի Հովհաննիսյանը իր կուսակցության շարքերում շատ լավ կադրեր ուներ, որոնք կամ դուրս եկան, կամ էլ ուզած չուզած հայտնվեցին պասիվության մեջ: Ես որպես մասնագետ իրենց կարող է ինչ որ տեղ հարգեմ, բայց քաղաքականության մեջ դիլետանտ են ու էն էլ ահավոր ձևի: Խժժալով, պոպուլիստական առերևույթ քայլեր ձեռնարկելով կամ բարձր բարձ խոսելով չի, որ գնահատվում է, որպես ինչ որ բան անող, որպես իրեն ընտրող ընտրազանգվածի ներկայացուցչի:
lisa
Yes chat apsosum em Larisain. Na petq e liner Xorhrdaranum..

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter