HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դոնալդ Թրամփն արգելել է ԱՄՆ քաղաքացիներին գործարքներ կնքել «Tik Tok»-ի և «WeChat»-ի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր երկու հրաման, որոնք արգելում են ԱՄՆ քաղաքացիներին գործարքներ կնքել չինական «ByteDance» և «Tencent» ընկերությունների հետ, որոնք համապատասխանանաբար հանդիսանում են կարճ տեսագրությունների «TikTok» հավելվածի և «WeChat» մեսենջերի սեփականատերերը։ Երկու փաստաթղթերն էլ ուժի մեջ կմտնեն ստորագրման պահից 45 օր հետո՝ սեպտեմբերի 20-ին։

Այս հրամաններով Թրամփն արգելել է ամերիկյան իրավասության ներքո գտնվող ցանկացած անձի գործարքներ կնքել այդ ընկերությունների և նրանց դուստր կառույցների հետ: Ընդ որում, ինչպես «Los Angeles Times»-ին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը, «WeChat»-ի պարագայում խոսքը գնում է միայն մեսենջերի հետ կապված գործարքների մասին և չի տարածվում Tencent-ի մյուս կառույցների վրա։ Ընկերությունը մասնաբաժիններ ունի «Tesla»-ում, «Snap»-ում և «Spotify»-ում։

Թրամփը կարծում է, որ «TikTok»-ը և «WeChat»-ը սպառնում են ԱՄՆ անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը և տնտեսությանը։ Հրամաններում նշված է, որ հավելվածները կարող են հետևել օգտատերերին և տեղեկատվություն տրամադրել չինական կառավարությանը։ «ByteDance»-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ «TikTok»-ը չի փոխանցել և չի փոխանցի տեղեկատվություն Չինաստանի կառավարությանը։ ՉԺՀ ԱԳՆ-ն, իր հերթին, հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմի «հեգեմոնիստական վարքագիծը» հակասում է շուկայական մոտեցումներին և միջազգային առևտրի կանոններին։

Ամերիկյան «Microsoft» ընկերությունը հետաքրքրվում է «TikTok»-ի ձեռքբերմամբ։ Ավելի վաղ Թրամփը պահանջել էր, որ «TikTok»-ի վաճառքի գործարքն ավարտվի մինչև սեպտեմբերի 15-ը, հակառակ դեպքում ծառայությունը կարգելափակվի։ «TikTok»-ի դեմ Թրամփի հրամանն ուժի մեջ կմտնի այդ թվականից մի քանի օր հետո։ «Financial Times»-ի աղբյուրները հայտնել են, որ «Microsoft»-ը բանակցություններ է վարում «ByteDance»-ի հետ՝ «TikTok»-ի ամբողջական գնման նպատակով։ Ավելի վաղ, հավելվածի գնմանը կողմ էր արտահայտվել նաև Դոնալդ Թրամփը։ «ByteDance»-ը հրաժարվել էր մեկնաբանել «այդ լուրերն ու ենթադրությունները» և հայտարարել, որ վստահ են «TikTok»-ի երկարաժամկետ հաջողությանը։

Լուսանկարի ձևավորումը՝ «Financial Times»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter