Հանրապետության նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման մի խումբ զինծառայողների
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ օգոստոսի 7-ին այցելել է ՊԲ Կենտրոնական ուղղությամբ տեղակայված N զորամաս: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի պաշտոնական կայքը։
Երկրի ղեկավարը շրջել է զորամասի տարածքում, ծանոթացել սպառազինության նոր տեսակներին, հետաքրքրվել առկա խնդիրներով:
Այցի ընթացքում գերազանց ծառայության և մարտական առաջադրանքներն անվրեպ իրականացնելու համար Հանրապետության նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման մի խումբ զինծառայողների:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել