Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի խնդիրները
Այսօր ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանն ընդունել է Արցախում գործող տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների, որի ընթացքում քննարկվել են նոր տիպի կոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված արտակարգ իրավիճակից բխող սահմանափակումների պատճառով ոլորտին հասցված վնասները: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Մտահոգությունները հիմնականում կապված էին զբոսաշրջիկների՝ Արցախի Հանրապետություն մուտքի սահմանափակումներին, որոնց պատճառով զբոսաշրջության ոլորտը կրում է լուրջ նյութական վնասներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել