Այսօր բուժքույրերի միջազգային օրն է
Չնայած բուժքույրերի տոնը մեկդարյա պատմություն ունի, այնուամենայնիվ Բուժքույրերի միջազգային խորհուրդն այն պաշտոնապես նշում է 1971 թ.-ից:
Բուժքույրերի օրը նշվում է այն պահից, երբ 141 երկրի բարեգութ քույրեր միավորվեցին մեկ մասնագիտական հասարակական կազմակերպության շուրջ, որը հետագայում կոչվեց Բուժքույրերի միջազգային խորհուրդ:
Գթասիրտ քույրերը' անգլուհի Ֆլորենս Նայտինգեյլի գլխավորությամբ, մասնագիտական հմտություններն առաջին անգամ ցուցաբերել են Ղրիմյան պատերազմի ընթացքում: Հենց այդ ժամանակվանից էլ ձևավորվել է կայուն կարծրատիպը, որ բուժքույրն այն միակ սանիտարն է, որը կռվի դաշտից դուրս է բերում վիրավորներին կամ կանգնած է վիրահատական սեղանի մոտ:
Երկու տարին մեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մայիսի 12-ին լավագույն բուժքույրերին Ֆլորենս Նայտինգեյլի անվան մեդալով է պարգևատրում, ինչը նրանց աշխատանքի գնահատման բարձրագույն պարգևն է:
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում բուժքույրերի միջազգային օրը նշվում է 2004-ից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել