HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհին․ կա 1 զոհ և 8 տուժած

Օգոստոսի 8-ին, ժամը 08։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ կան տուժածներ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 68-րդ կմ-ին՝ Երասխ գյուղի վարչական տարածքում, բախվել են «Toyota Ipsum» (վարորդ՝ Գագիկ Դ, ծնված 1987 թ.) և «Hyundai Elantra» (վարորդ՝ Հարություն Հ, ծնված 1988 թ.)  մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարներն ավտոմեքենաներից դուրս են բերել, այնուհետև շտապօգնության ավտոմեքենաներին մոտեցրել վարորդներին և «Toyota Ipsum» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Նունե Հ-ին վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է: Վարորդները հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Արամ Կ-ն (ծնված 1985 թ.), Արմեն Մ-ն (ծնված 1992 թ.) և «Toyota Ipsum» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Արամ Ե-ն (ծնված 2010 թ.), Արման Ե-ն (ծնված 2014 թ.), Եվա Գ-ն (ծնված 2011 թ.), Վարդուհի Ս-ն (ծնված 1989 թ.) տեղափոխվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter