HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորավանքում արձանագրվել են խախտումներ, կազմվել արձանագրություններ․ ԲԸՏՄ

Պարետի որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով՝ օգոստոսի 8-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Ոստիկանության աշխատակիցները համատեղ հերթական վերահսկողական աշխատանքներն իրականացրել են Վայոց ձորի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում։

Շաբաթ օրը Նորավանք վանական համալիրի հարակից տարածքն եղել է բազմամարդ, գրանցվել են համաճարակային անվտանգության կանոնների խախտումներ, մասնավորապես անկանոն հերթեր, մարդկային կուտակումներ, դիմակը սխալ կրելու դեպքեր։ Տեսուչների ցուցումներից հետո խախտումները վերացվել են։ Դիմակ չկրելու 4 դեպքի առթիվ Ոստիկանության կողմից կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։

Տեսչական մարմնի տեսուչները լայնածավալ իրազեկման աշխատանքների ընթացքում բացատրել են կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնների պահպանման կարևորությունը։ Բաժանվել են դիմակներ։

Բոլոր մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում խստացված ստուգայցերը շարունակվում են։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter