HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռուսաստանից Հայաստան տեղափոխված Լևոն Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

Ռուսաստանից Հայաստան տեղափոխված Լևոն Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին «Հետքի» հարցին ի պատասխան ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ Լևոն Սարգսյանի Հայաստան տեղափոխվելուց հետո նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։ Աբրահամյանի խոսքով՝ միջնորդությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվել ու բավարարվել է օգոստոսի 8-ին:

Լևոն Սարգսյանն, ով հայտնի է «Ալրաղացի Լյովիկ» անունով, մեղադրվում է 11 տարի առաջ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու մեջ։ Նա 2018 թվականի հոկտեմբերից գտնվել է հետախուզման մեջ։ 2018թ.-ին ավազակային հարձակման գործով վարույթն իրականացնող մարմինը՝ Ազգային անվտանգության ծառայությունը, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է։ 2019 թվականի նոյեմբերին Սարգսյանը հայտնաբերվել է Ռուսաստանի դաշնությունում ու ձերբակալվել։

2020 թվականի մարտի 20-ին ՌԴ-ն բավարարել է Սարգսյանին  Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ հայկական կողմի միջնորդությունը, արտահանձնումը տեղի է ունեցել օգոստոսի 6-ին։

Նշենք, որ թեև 2018 թվականին Սարգսյանին որպես մեղադրյալ ներգարվելիս նրա խափանման միջոցի հարցն արդեն քննության առարկա է դարձել, օրենքը նախատեսում է, որ հետախուզման մեջ գտնվող անձին արտահանձնելուց հետո նրա կալանքի վերահաստատման հարցով նորից պետք է միջնորդություն ներկայացվի դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter