HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը կշարունակի գտնվել կալանքի տակ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի, քիչ առաջ մերժեց սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանին կալանավորելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը: Նիստը դռնփակ էր, որոշման մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Նարինյանի պաշտպան Վարազդատ Բադալյանը:

Հիշեցնենք, որ սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, փողերի լվացման, ապօրինի հարստանալու և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու հոդվածներով։ Նույն գործով անցնում է նաև դատավոր Արա Կուբանյանը։ Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Գևորգ Նարինյանը հուլիսի 20-ին կալանավորվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ, որի դեմ պաշտպանները բողոք էին նորկայացրել: Բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու համար դատավոր Ռուզաննա Բարսեղյանը խորհրդակցական սենյակ էր հեռացել օգոստոսի 7-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter