HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիսում շինարարական եռուզեռ է. ՀՏԶՀ

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակում, համաշխարհային բանկի վարկային միջոցներով և կառավարության համաֆինանսավորմամբ իրականացնում է Գորիսի պատմական միջուկի ծրագիրը, որի շրջանակում վերականգնվում է 36 շենք, որոնք գտնվում էին անմխիթար վիճակում:

Ինչպես հայտնում է ՀՏԶՀ-ն, ծրագրով նախատեսվում է տանիքների փոխարինում, դռների, պատուհանների տեղադրում, մասնակի ներքին հարդարման աշխատանքներ և ամբողջական արտաքին հարդարման աշխատանքներ: 36 շենքից մեկի դեպքում նախատեսվում է նաև ամրակայում։

Կառուցվում են նաև Գորիսի մայթերը, հեծանվային ուղիներ, ջրահեռացման և ջրամատակարարման համակարգեր. ճանապարհների գետափնյա հատվածը լինելու է ասֆալտապատ, իսկ կենտրոնական փողոցները՝ գլաքարով: Քաղաքն ապահովվելու է գիշերային լուսավորությամբ:

Գորիսի պատմական միջուկի վերականգնման Նախագիծը ներկայացվել է Մաստարա արտադրական կոմիտեի կողմից, Մշակույթի նախարարության գեղագիտական հանձնաժողովի կողմից քննարկվել, ուսումնասիրվել և հաստատվել է: Ծրագրի հիմնական նպատակներից է` վերականգնել պատմական միջավայրը և 18-րդ դարում կառուցված քաղաքին նոր շունչ հաղորդել` էականորեն նպաստելով զբոսաշրջության զարգացմանը:

Նախանշված աշխատանքների իրականացման համար կպահանջվի շուրջ 2,5 միլիարդ դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter