
ՀՀԿ-ն հրապարակեց «թոփ» 20-ը
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը քիչ առաջ ավարտել է խորհրդի նիստը: Նիստում հաստատվել է համամասնական ընտրացուցակը: Կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ ցուցակում ընդգրկված է 250 մարդ եւ հրապարակվում է միայն առաջին 20 տեղերը:
- Սերժ Սարգսյան-ՀՀ նախագահ եւ ՀՀԿ նախագահ
- Հովիկ Աբրահամյան- ԱԺ պատգամավոր, ՀՀԿ շտաբի ղեկավար
- Տիգրան Սարգսյան- ՀՀ վարչապետ
- Տարոն Մարգարյան-Երեւանի քաղաքապետ
- Սամվել Նիկոյան-ԱԺ նախագահ
- Հրանուշ Հակոբյան-Սփյուռքի նախարար
- Գալուստ Սահակյան-ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ
- Ռազմիկ Զոհրաբյան-ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ
- Գագիկ Մինասյան- ԱԺ պատգամավոր
- Գագիկ Բեգլարյան-Երեւանի նախկին քաղաքապետ
- Հերմինե Նաղդալյան-ԱԺ պատգամավոր
- Արմեն Աշոտյան-Կրթության եւ գիտության նախարար
- Դավիթ Հարությունյան- ԱԺ պատգամավոր
- Էդուարդ Շարմազանով-ԱԺ փոխնախագահ
- Մանվել Գրիգորյան-ԵԿՄ նախագահ
- Շուշան Պետրոսյան-երգչուհի
- Արտաշես Գեղամյան-Ազգային միաբանություն կուսակցության նախագահ
- Խոսրով Հարությունյան-ՀՔԴՄ նախագահ
- Հայկ Բաբուխանյան- Սահմանադրական իրավունք միություն կուսակցության նախագահ
- Արա Բաբլոյան-ԱԺ պատգամավոր:
ՀՀԿ-ի լրատվական բաժնից փոխանցեցին, որ ցուցակի մյուս տեղերը կհրապարակվեն առաջիկայում: Ցուցակում ընդգրկված են նաեւ երիտասարդներ, որոնց բաժին է հասել ցուցակի 20-ից հետո ընկած տեղերը: Վերջերս ՀՀԿ անդամ դարձած «Առավոտ» օրաթերթի լրագրող Մարգարիտ Եսայանը եւս ընդգրկված է ցուցակի 3-րդ տասնյակում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (18)
Մեկնաբանել