
Գորիսում այսօր կասեցվել է 7 հյուրանոցի գործունեություն
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ Գորիսում այսօր միաժամանակ կասեցվել է 7 հյուրանոցի գործունեություն՝ դրանցում արձանագրված խախտումների հիմքով։
Մի շարք հյուրանոցներում ԱԱՏՄ տեսուչները ոչ բարվոք պատկեր են արձանագրել։
Խախտումներ դեռ կան․ ախտահանումը պատշաճ չի իրականացվում, գրանցամատյանների վարման գործընթացում թերացումներ կան, սոցիալական հեռավորություն չի պահպանվում, դիմակ չկրելու դեպքերը բազմաթիվ են, նաև բացակայում են իրազեկման թերթիկները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել