Մանե Թանդիլյանն առաջարկությամբ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին
ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկությամբ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հանգստյան ուղեգրեր տրամադրել բոլոր այն բուժաշխատողներին, ովքեր այս ժամանակահատվածում ներգրավված են եղել համավարակի դեմ պայքարում:
«Առաջարկի հիմնավորումը կայանում է նրանում, որ այս ժամանակահատվածում բուժաշխատողները աշխատել են գերծանրաբեռնված և անկանոն գրաֆիկով, իսկ առաջարկի նպատակը իրենից ներկայացնում է սոցիալ-հոգեբանական մոտեցում՝ կարևորելով բուժաշխատողների առողջ կյանքը, որը հնարավորություն կտա նրանց վերականգնել իրենց առողջությունը և խթան կլինի՝ շարունակելու իրենց գործունեությունը։
Այս առաջարկը կյանքի կոչելով՝ ոչ միայն կարևորվում է բուժաշխատողների կյանքն ու առողջությունը, այլև խթանում է Հայսատանի Հանրապետությունում գործող հյուրանոցային բիզնեսի գործունեությանը, որոնք կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջության կտրուկ անկման պատճառով լուրջ խնդրի առաջ են կանգնել և գտնվում են կաթվածահար վիճակում»,- ասված է վարչապետին ուղղված դիմումում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել