HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդարադատության նախարարությունը մերժել է Փաստաբանների պալատի առաջարկը

Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Արդարադատության նախարարությունը մերժել է Պալատի առաջարկը՝ փաստաբանի նկատմամբ, որպես սանցկիա դատական տուգանքը վերացնելու վերաբերյալ:

Երկու տարվա ընթացքում դատավորները՝ ելնելով մասնագիտական համերաշխության սկզբունքից, Փաստաբանների նկատմամբ դատական տուգանքներ չեն կիրառել (այդպիսի տեղեկություն փաստաբանների պալատին հայտնի չէ):

Փաստաբանների պալատն այս հարցը փորձելու է քննարկման առարկա դարձնել Ազգային ժողովի պատգամավորների միջոցով, արձանագրելով, որ իշխող քաղաքական ուժը (Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը՝ նախկին «ԵԼՔ» խմբակցության միջոցով) նախկինում դեմ է եղել փաստաբանի նկատմամբ կիրառվող դատական տուգանքին, և շատ տրամաբանական էր, որ իշխանության գալով պետք է նույն դիրքորոշումը պահպաներ:

Փաստաբանների պալատն առաջարկում է փաստաբաններին՝ նրանց նկատմամբ դատական տուգանք կիրառելու յուրաքանչյուր դեպքի մասին տեղեկացնել Փաստաբանների պալատին՝ փաստաբանի իրավունքների պաշտպանությունը կազմակերպելու նպատակով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter