HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գյուղում ով աշխատի, նա կուտի. ես էլ աշխատում եմ առավոտից իրիկուն»,- ասում է ծաթերցի Վարազդատ Դավթյանը

Ծաթերում բերքահավաք է: Հունիսի 11-ի կարկտահարությունից վախեցած ծաթերցիները շտապում են բերքը հավաքել: Ծաթերում խոտհունձը դեռ չի ավարտվել: Լուսիկ Այդինյանը, աչքը ճամփին, սպասում էր որդու՝ դաշտից ցորեն տեղափոխող բեռնատարին:

«Կարևորը հացն էոր տանն ուրիշ բան չլինիգյուղացին ցամաք հաց կուտի»,- ասում է Լուսիկը: Նրանց ավտոտնակում դաշտից նոր բերած կարտոֆիլ էր թափված:

Ծաթերի վարչական ղեկավար Բագրատ Ղալայանն ասում է՝ անկախությունից հետո Ծաթերում երկար տարիներ է պահանջվել՝ հասկանալու, որ գյուղացու աշխատատեղը հողն է, և ապրուստը պետք է ակնկալել հողից: Տարիներ շարունակ ծաթերցիները իրենց 300 հա վարելահողերից 30 հա հող են մշակել: Բագրատ Ղալայանի ասելով՝ հողի նկատմամբ գյուղացիների վերաբերմունքը փոխվել է վերջին 4 տարիներին: Այս տարի Ծաթերում 270 հա հող է մշակվել: Անասնապահությամբ զբաղվող 30 հա վարելահողերի սեփականատերեր իրենց հողը շարունակել են օգտագործել որպես խոտհարք:

«Այս տարի Ծաթերում խոտը շատ վատ եղավհուսով եմ՝ դա դաս կլինի և եկող տարի նրանք նույնպես կմշակեն իրենց հողերը»,- ասաց Բագրատ Ղալայանը:

Այս տարի գյուղում 150 հա ցորենի, 60 հա կարտոֆիլի և 60 հա այլ մշակաբույսերի ցանքս է կատարվել: Նախորդ տարի Ծաթերի կարտոֆիլը վարակվել է ճիճվային հիվանդությամբ: Ըստ մասնագետների՝ այս տարի նույնպես կարտոֆիլը կարող է հիվանդ լինել, քանի որ գարնանացանի սերմի մեջ ճիճու է եղել: Կարտոֆիլը մշակելիս հողի մշակները ճիճվի դեմ միջոցառումներ են արել: «Այս պահին կարտոֆիլի մեջ ճիճու չկա, եթե երևա, աշնանը կերևա»,- բացատրեց Վասիլ ԱվետյանըԾաթերի 300 հա վարելահողերից 70 հա-ն է ոռոգվում, 230 հա-ն անջրդի է: Բայց տարին անձրևային է եղել, բերքից ծաթերցիները չեն դժգոհում:

Վասիլ Ավետյանը 65 հա հող է մշակում: Նրա սեփական 40 հա հողերը Ծաթերի վարչական տարածքում են, 25 հա-ը վարձակալությամբ մշակում է հարևան գյուղերում: Վասիլը Ծաթերի ամենաշատ հող մշակողն է:

Լուսիկ Այդինյանն ասում է՝ Վասիլ Ավետյանը նեղ վիճակում գտնվող համագյուղացիներին հասնող մարդ է: «Դաշտից կզանգիկասի՝ Մանուշ, ձեր արտը հնձած է, մի ուրիշին էլ կասի՝ ձեր խոտը կապած է: Ինքը հնձում է ու զանգումԿզանգի, կասի Ալիկ, սալոմդ կապել եմ: Իմ տղայի հետ է: Մարդկանց շատ է նվիրված ու շատ լավ տղա է Վասոն»,- ասում է Լուսիկը:

Վասիլ Ավետյանին հանդիպեցինք տանը՝ իր դաշտում աշխատող կոմբայնավարների հետ ճաշելիս: Հունիսի 11-ին իր 4 հա կարտոֆիլի դաշտը կարկուտը վնասել է: Վասիլը դեռ չգիտի, թե կարկտահարված կարտոֆիլը ինչ վիճակում է, հողից այն դեռ չէր հանել: Նա ժամանակին չի ապահովագրել կարտոֆիլի և ցորենի իր դաշտերը: «Ոչ մի գյուղացու ձեռքին գարնանացանն անելուց հետո անգամ մի լումա չի մնումԷնքան պարարտանյութը թանկ է, որ չենք կարողանում տակից դուրս գանք»,- բացատրեց Վասիլ Ավետյանը:

«Այս տարի ծաթերցիները նաև թերահավատորեն են մոտեցել ապահովագրությանը: Մյուս տարի կապահովագրենք ցորենի դաշտերը, բայց կարտոֆիլի դաշտերը չեն ապահովագրում»,- պարզաբանեց Բագրատ Ղալայանը:

Վասիլ Ավետյանը պարարտանյութ և վառելիք գնելու համար այս տարի 1 մլն դրամ անտոկոս վարկ է վերցրել:

Բագրատաշենցի կոմբայնավար Սաշիկ Իվանյանը 10 տարի է՝ իր կոմբայնով աշխատում է Վասիլ Ավետյանի դաշտերում: «Վասոն բոլոր մեխանիզատորների կողքին է, եթե ինչ-որ բան է փչանում, հասնում և օգնում է մեզ»,- ասաց Սաշիկ Իվանյանը:

Դաշտի աշխատանքներում Վասիլ Ավետյանին օգնում է որդին՝ Նարեկը: «Մենք 5-6 տեսակի գյուղմեխանիզացիա ունենք: Դրանք հայրս է առել: Հողը մշակելիս մեխանիզացիան ես ու հայրս ենք օգտագործում մեր դաշտերումՀայրս  աշխատող մարդ է, նրա ներկայությամբ անհնար է պարապ նստել»,- ասաց Նարեկը:

Վասիլ Ավետյանի կինը՝ Նաիրան, այս տարվա բերքից գոհ էր: «Վասիլը դառը քրտինք է թափում մեր դաշտերում: Էսօր ժամը 5-ից արթնացել է, ցորենն ուղարկել է Այգեհատի զտման կայան: Հիմա տեղավորում ենք: Ժամը 6-ին դաշտ է գնացել՝ գյուղացիներից մեկի կարտոֆիլի հանելուն օգնելու: Վասիլը դաշտում կարողանում է օգտագործել կարտոֆիլի հանիչ, խոտհնձիչխոտկապիչ, մամլիչ տրակտորը: Շուտով կսկսենք կարտոֆիլի գործը»,- պատմեց Նաիրան:

«Ուրիշները իրենց հաճույքի համար «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա են առնում, քշում, Վասոն իր աշխատած փողով տրակտորներ է առնում»,- ասաց մեղվաբույծ Վարազդատ Դավթյանը: Հիշեցրի, որ Վասիլն էլ ունի «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա: «Վասիլը 30 տարի հողի վրա քրտնելուց հետո է առել «Լեքսուսը»: Ես հարգում եմ աշխատող մարդկանց»,- պատասխանեց Վարազդատ Դավթյանը:

Ալիկ Այդինյանը իր դաշտերում 3,5 հա կարտոֆիլ, 4.5 հա ցորեն է ցանել: Նա այս տարվա բերքից գոհ է. «Մեկ հա-ից 30 տոննա կարտոֆիլ կունենամ: Նորմալ է: Ես գնորդներ ունեմ, ամեն տարի գալիս են, ինձնից կարտոֆիլ տանում: Ցորենի արտադրությունից անպայման եկամուտ կունենամ: Իմ երեխաները չեն սովի: Մենակ էս կորոնավիրուսը կորչի»,- ասաց Ալիկ Այդինյանը:

«Գյուղում բերքահավաքին դժվարություններ են ունենում 0.5 և 1 հա հող մշակողները: Նրանք տրանսպորտ չունենբերքը դաշտից տուն հասցնելու համար. երեսները դեմ են անում տրանսպորտ ունեցողներին»,- պատմեց Լուսիկ Այդինյանը:

Ծաթերում նաև մեղր քամելու սեզոնն է, գյուղում մոտ 70 փեթակ կաՎարազդատ Դավթյանը Ծաթերի հայտնի մեղվաբույծներից է: Վարազդատը նաև ճանաչված փայտագործ է, 8 հա հող է մշակում, 9 խոշոր եղջերավոր անասուն և 8 ոչխար է պահում: «Գյուղում ով աշխատի, նա կուտի. ես էլ աշխատում եմ առավոտից իրիկուն»,- ասաց Վ. Դավթյանը:

Վարազդատ Դավթյանն իր 30 փեթակներից այս տարի 200 կգ մեղր է ստացել: Մեղրի կգ-ը վաճառում է 4 հազար դրամով: Մեղվաբույծը Ծաթերի «ցավոտ կողմերից» մեկը համարեց այն, որ երիտասարդները ժամանակին չեն ամուսնանում: «Այս պատճառով  Ծաթերը ծերանում է»,- նշեց Վ.Դավթյանը:

Ծաթերի վարչական ղեկավար Բագրատ Ղալայանի ասելով Ծաթերում չամուսնացած երիտասարդներ շատ կան:

Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանի ասելով՝ համայնքների խոշորացումից հետո 350 բնակիչ ունեցող Ծաթերում 2017թ.-ից կանոնավոր աղբահանություն է սկսվել: Ծաթերը մանկապարտեզ չունի: Արդեն 2-րդ տարին է՝ գյուղից 12 երեխա հաճախում է Արևածագ գյուղի նախակրթարան:

Երեխաները գյուղից 2 կմ հեռու գտնվող նախակրթարան են տեղափոխվում համայնքապետարանի վարձակալած ավտոմեքենայով: Ծաթերում 2018թ.-ին կառուցվել է 1 կմ 150 մ երկարությամբ, 70 հա վարելահողերի ոռոգում ներառող ջրագիծ: 2019 թ.-ին մասնակի փոսանորոգումներ են կատարվել Ծաթերի գյուղամիջյան ճանապարհներին: «Մի քանի օր հետո Ծաթերի փողոցներում  կսկսենք տեղադրել 6 մլն դրամ նախահաշվային արժեքով 43 լուսակետ»,- ասաց Արսեն Տիտանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter