HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Էջմիածին քաղաքում, կասեցումներ՝ Մասիսում

ՇՎՏՄ-ն առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն: 

Կառավարության պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն՝ այսօր՝ օգոստոսի 11-ին, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկումներ են իրականացրել Էջմիածին քաղաքում և Արմավիրի մարզի մի քանի այլ բնակավայրերում: Մշտադիտարկման ընթացքում մի քանի խախտումներ են արձանագրվել Արմավիրի մարզի բենզալցակայաններում, որտեղ բացակայել են փակ աղբամանները, ջերմաչափերն և ջերմաչափման գրանցամատյանները:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը օգոստոսի 11-ին նաև իրականացրել է կասեցման գործընթաց՝ 24 ժամով կասեցվել են Մասիս քաղաքում և Արարատի մարզում գտնվող մի քանի շինանյութի խանութների, ինչպես նաև բենզինի և գազի լցակայանների գործունեությունը:

Նշված տնտեսավարողների մոտ ավելի վաղ իրականացված մշտադիտարկումների ընթացքում բացակայել են դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:

Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկում իրականացնել ՀՀ ողջ տարածքում:

Դիտարկված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ուղարկվում են Պարետատուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter