HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Աբազյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արմեն Աբազյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի տեղակալ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի.

Արմեն Աբազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- ասվում է նախագահի հրամանգրում:

Հիշեցնենք, որ Արմեն Աբազյանը օգոստոսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իսկ օգոստոսի 11-ին ազատվել էր պաշտոնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter