
Բացօթյա միջոցառումների ժամանակ կենդանի երաժշտությունը կթույլատրվի
Բացօթյա միջոցառումների ժամանակ կենդանի երաժշտությունը թույլատրվելու է: Այս մասին խորհրդարանի հատուկ նիստում ասաց փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը` արձագանքելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի հարցին:
Ավինյանի խոսքով` կենդանի երաժշտություն թույլատրվելու է թե՛ ընտանեկան միջոցառումների` հարսանիք, կնունք, ծննդյան բացօթյա արարողությունների ժամանակ, թե՛ համերգների` որպես տնտեսական գործունեության առանձին տեսակի: Հիշեցնենք, որ թույլատրվելու է նաև մինչև 40 հոգով միջոցառումների կազմակերպումը:
Պատգամավորը հետաքրքրվեց նաև Հայաստանի ցամաքային սահմանի բացվելու մասին: Ավինյանն արձագանքեց` այն միայն Հայաստանի կառավարության տիրույթում կարգավորվող հարց չէ, այլ նաև գործընկեր պետությունների: Այս պահին քննարկումներ են ընթանում Ռուսաստանի հետ` օդային ճանապարհով ուղևորափոխադրումներ իրականացնելու հարցով, սակայն ցամաքային սահմանի վերաբացման հարցով այս պահին ո՛չ Իրանի, ո՛չ էլ Վրաստանի հետ քննարկումներ չկան:
Մեկնաբանել