HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Բուհերի դասապրոցեսի վերաբերյալ պարետատունը առաջիկա օրերին որոշում կկայացնի

Բուհերի դասապրոցեսի վերաբերյալ պարետատունը վերջնական որոշում չունի. քննարկվող մոդելը հիբրիդային է, ենթադրում է և՛ առկա, և՛ հեռավար ուսման եղանակներ:

Այս մասին ԱԺ հատուկ նիստում ասաց արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հարցին: Ըստ փոխվարչապետի` պարետատունը վերջնական որոշում կկայացնի, երբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կամփոփի բուհերի հետ քննարկումները:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն էլ բարձրացրեց մարզերից Երևան տեղափոխված ուսանողների հարցը` ասելով, որ որքան ուշ որոշում կայացվի, այնքան մեծ խնդրի առջև կարող են հայտնվել վերջիններս, և այն կարող է հանգեցնել վարձակալությամբ բնակարանների գնի աճին:

Ավինյանը վստահեցրեց, որ առաջիկա օրերին այդ որոշումը կկայացվի և հավելեց, որ, ըստ իրեն գների աճ չի լինի, քանի որ զբոսաշրջիկների ուղևորահոսք չկա:

Օտարերկրյա քաղաքացիների` Հայաստան գալու դեպքում գործելու է ինքնամեկուսացման ռեժիմ, որի ընթացքում վերջիններս թեստավորվելու են: Եթե արդյունքները լինեն բացասական, նրանք հանվելու են մեկուսացման ռեժիմից, եթե դրական, ապա, այս պահի քննարկումներով, բուժումն իրականացվելու է անվճար:

Ինչ վերաբերում է Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք չեն կարողանում Հայաստան տեղափոխվել և կենսաթոշակային խնդիրները կարգավորել, Տիգրան Ավինյանն ասաց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում պատրաստվել է մի նախագիծ, որը հնարավորություն կընձեռի մինչ 2021-ի սեպտեմբեր Հայաստան վերադարձած նման քաղաքացիների կենսաթոշակային իրավունքները վերականգնել: Պարետի խոսքով` նախագիծը շուտով կներկայացվի  E-draft-ում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter