HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատախազը Սասնա ծռերի անդամ Սմբատ Բարսեղյանի համար ցմահ, Արմեն Բիլյանի համար՝ 21 տարի ազատազրկում պահանջեց

Դատախազությունը պահանջում է ցմահ ազատազրկման դատապարտել 2016 թվականին ոստիկանության էրեբունու ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ, երկու ոստիկանի սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանին:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, այսօր տեղի ունեցած դատական նիստի ընթացքում մեղադրական ճառով հանդես եկան մեղադրողները:

Մեղադրող Պետրոս Պետրոսյանը պահանջեց ամբաստանյալ Արմեն Բիլյանին դատապարտել 21 տարի ազատազրկման, Էդվարդ Գրիգորյանին, Գագիկ Եղիազարյանին և Արեգ Կյուրեղյանին դատապարտել 8 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Պավել Մանուկյանին և Սեդրակ Նազարյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման, Մխիթար Ավետիսյանին և Վարուժան Ավետիսյանին` 8 տարի 9 ամսվա ազատազրկման:

Ինչ վերաբերում է գործի դատաքննության ընթացքում մահացած Արայիկ Խանդոյանին, դատախազը դիրքորոշում հայտնեց, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ մահվան հիմքով: 

Հիշեցնենք, որ վերը նշված անձինք մեղադրվում են  2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով զենք պահելու, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ շենքեր, շինություններ և տրանսպորտային միջոցներ զավթելու և պահելու մեջ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև պատանդ պահելու, հրազեն ու ռազմամթերք հափշտակելու մեջ։

Նրանցից Սմբատ Բարսեղյանն,  թիվս վերը նշվածի, մեղադրվում է ՊՊԾ գնդի տարածքում երկու ոստիկանի՝ Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի, իսկ Արմեն Բիլյանը՝ ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության  մեջ։

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter