HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ավինյանը մանրամասնում է, թե որ դեպքում ֆիլմերի դիտումը և սպորտային խաղերը կթույլատրվեն

Կառավարության ընդունած այսօրվա որոշմամբ թույլատրվելու են ժամանցային միջոցառումները` համերգներ, ցուցահանդեսներ, սպորտային միջոցառումներ, եթե դրանց կազմակերպումը և իրականացումը չի համարվում տնտեսական գործունեություն:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, խորհրդարանի հատուկ նիստին դիմելով պարետ Տիգրան Ավինյանին, հետաքրքրվեց սպորտային խաղերի, կինոթատրոնների գործունեությունից, թե արդյոք վերջիններիս գործունեությունը թույլատրվելու է:

Տիգրան Ավինյանն արձագանքեց` անհատական ֆիլմի դիտումները և կինոթատրոնները այլ կարգավորմամբ են գործում, նույնը վերաբերում է ակումբների կազմակերպած և ընկերներով որպես ժամանց ֆուտբոլ խաղալուն: Ավինյանի խոսքով` այդ տեսակի տնտեսական գործունեության շարքում սահմանափակումներ նախատեսված չեն:

«Որոշակի տարբերություն կա բնականոն տնտեսական գործունեության մեջ, որն ամենօրյա ռեժիմով է գործում և մեծ ծավալներով,  և մեկ անհատական ֆիլմի դիտում նախաձեռնելու մեջ, դրա համար էլ առանձնացումներ տեղի է ունեցել ըստ տնտեսական գործունեության տեսակների և ըստ անհատական միջոցառումների»,-ասաց Ավինյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն էլ հետաքրքրվեց կառավարության ցուցաբերած աջակցության ծրագրերից։ Պատգամավորը հարցրեց, թե արդյոք նախատեսված չէ աջակցություն գործազուրկ դարձած քաղաքացիների համար, քանի որ նրանք մեկ անգամ են աջակցություն ստացել: Ավինյանն արձագանքեց, որ մինչ օգոստոսի 11-ը տրամադրվել է 26,2 միլիարդ դրամի աջակցություն, ինչը տրամադրվել է տարբեր շահառուների,  որոշ ծրագրեր կրկնակի են վերագործարկվել: Ավինյանի խոսքով` աջակցության ծրագրերը մի քանի անգամ են տրամադրվել՝ անհատական ոլորտային խնդիրները և  մակրոտնտեսական ցուցանիշները հաշվի առնելով: Ապրիլ ամսվա տվյալներով, ըստ փոխվարչապետի, 50 հազար գրանցված աշխատակից աշխատանքից ազատվել է, սակայն եղել են ամիսներ, որ աշխատակիցների գրանցման կտրուկ աճ է եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter