HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը Եղեգնաձոր և Վայք քաղաքների մի շարք տնտեսավարողների մոտ խախտումներ է հայտնաբերել

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտնում է, որ այսօր տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում: Մի շարք տնտեսավարողների մոտ հայտնաբերվել են խախտումներ:

Մասնավորպես՝ շինանյութի առևտրի կետերում, բենզին ու գազի լցակայաններում փակցված չեն եղել դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, առկա չեն եղել սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները, փակ աղբամանները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:

Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում: Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ:

Հիշեցնենք, որ տեսչական մարմինը հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներն իրականացնում է պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter