
«Բարգավաճ Հայաստան»-ը դեմ է արտակարգ դրության ժամկետի երկարաձգմանը
Արտակարգ դրությունը երկարացնելու որևէ հիմք չկա, ուստի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կողմ է քվեարկելու «Լուսավոր Հայաստանի» նախագծին, որով առաջարկվում է չեղարկել արտակարգ դրությունը:
Այս մասին ԱԺ հատուկ նիստում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորի խոսքով, չբացելով օդային սահմանը՝ մենք կանգնում ենք բազմաթիվ խնդիրների առաջ, ինչպես, օրինակ, արտագնա աշխատանքի մեկնողների հարցը: Ըստ Զոհրաբյանի` երկրները Հայաստանի հետ օդային սահմանը չեն բացում` արտակարգ դրության ժամկետի երկարաձգման պատճառով:
Զոհրաբյանն անդրադարձավ բաց տարածքներում դիմակ կրելու պարտադրանքին` նշելով, որ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերության տվյալների, չկան ապացույցներ, որ բաց տարածքում դիմակի կրումն արդյունավետ է և ունի կանխարգելիչ նշանակություն:
Զոհրաբյանն անդրադարձավ պարետ Տիգրան Ավինյանի խոսքերին, որ օտարերկյա քաղաքացիների` Հայաստանում վարակը հայտնաբերելու դեպքում քննարկվում է Կառավարության միջոցներով բուժելու տարբերակը: Զոհրաբյանը հիշեցրեց, որ իրենց խմբակցությունից մի քանի պատգամավորներ վարակվել և տնային պայմաններում բուժում էին ստանում և նրանցից որևէ մեկին պարետատնից դեղորայքի և այլ աջակցություն չի առաջարկվել:
Զոհրաբյանի խոսքով` տնային պայմաններում բուժումը քաղաքացիների համար միջինում արժենում է 400-500 հազար դրամ: Պատգամավորն իր երլույթում հարցադրում արեց, թե ինչու օտարերկրյա քաղաքացիներին բուժելու փոխարեն Կառավարությունը չի հոգում իր քաղաքացիների ծապսերը, որոնք բուժվում են տնային պայմաններում:
Մեկնաբանել