HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Առաջարկվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրել առանց կառուցապատողի հարևան սեփականատերերի համաձայնության 

Քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է նոր փոփոխություն, որով կառուցապատողին տրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը չի կարող մերժվել կառուցապատողի հարևան սեփականատերերի համաձայնության բացակայության դեպքում:

Նման նախագիծ է այսօր քննարկման ներկայացրել Քաղաքաշինության կոմիտեն  Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ըստ նոր փոփոխության՝ թույլատրվելու է հարևան (հարակից) տնամերձ հողամասերի բնակելի տների, ինչպես նաև տնտեսական կառույցների բլոկավորված տեղակայումը հակահրդեհային պահանջների ապահովման պայմանով։ Այս կարգավորումը կկիրառվի նաև գոյություն ունեցող բնակելի շենքերին կցակառուցվող տնտեսական կառույցների դեպքում։

Նշենք, որ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի հրամանով՝ թույլատրվում էր հարևան (հարակից) տնամերձ հողամասերի բնակելի տների, ինչպես նաև տնտեսական կառույցների բլոկավորված տեղակայումը՝ սեփականատերերի փոխադարձ համաձայնության և հակահրդեհային պահանջների ապահովման պայմանով։ 

Այսինքն՝ կառուցապատողը սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի նկատմամբ շինարարական աշխատանքների իրականացման իրավունքը կարող էր իրացնել միայն հարևան հողամասի սեփականատերերի համապատասխան համաձայնությունը ստանալու պայմանով:

Ըստ քաղաքաշինության կոմիտեի՝ այս հրամանը հակասում է Քաղաքացիական օրենսգրքի իրավակարգավորմանը, որով քաղաքացիական իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության և բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի ու բարի համբավի պաշտպանության համար: 

«Հետևաբար կառուցապատողի սեփականության իրավունքի իրացումը սահմանափակող դեպքերը և պայմանները պետք է նախատեսված լինեն միայն օրենքով»,-նախագծում նշել է քաղաքաշինության կոմիտեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter