
Ամուլսար. այս արտադրութեան հետևանքները միջավայրի վրայ
Միթէ մեր երկրի բնապահպանման նախարարութեանը պատասխանատու անձնաւորութիւններին յայտնի չեն այս գործողութեան հետևանքները, եթէ այդպէս է թող նրանք տեղեկութիւններ հաւաքէին Zortman Ladunsky-Goldmine Fort Belknap միջավայրի հետևանքները: Այս գործողութիւնում Սիանաթթւի աղեր, KCN կամ NaCN կգործածւեն, որոնք գործողութեան ընթացքում իբրև սիանաթթու HCN միջավայրում սոսկալի հետևանքներ են թողնում ոչ թէ միայն մակերեսում այլ ստորերկրեայ ջրերում:
Մանաւանդ ամենափոքր հոսակորուստի հետևանքով : Վերոյիշեալ հանքը նաև շատ ուրիշ խնդիրների հանդիպեց: Այս հանքը առաջինն էր, որ այս գործողութիւնը իրագործւեց և առաջինն էր, որ ստիպւեց փակւելու բնապահպանման պատճառներով:
Չնայած այն հանգամանքին, որ այս գործողաւթիւնը 1982-ից դադարել է դարձեալ շրջապատի ստորերկրեայ ջրերը սուլֆիդ H2S պարունակող հանքաքարերից անձրևների կամ ձեան տեղումներից յետոյ Ծծմբաթթւածին է H2S ստեղծւում, և թողւած հանքերի փոսերում Ծծմբաջրածին H2SO4 է առաջանում: Ջրի թթւութիւնը այնքան բարձր է, որի զտումը կամ թթւի հեռացում այնքան մեծ գումարներ է պահանջում, որ շրջապատը չի կարողանում հայթայթել բոլոր այդ ծախսերը:
Սա միայն մի կարճ ակնարկ է, որ իբր քիմիկոս կաւզեմ անել: Ներողամիտ եղէք եթէ հայերէնով տւած քիմիկան տերմինոլոգիները ճիշտ չեն:
Պարգև Շահմիրեան
Վիեննա
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել