
Համավարակը նավթի համաշխարհային պահանջակին ավելի մեծ հարված կհասցնի, քան ակնկալվում էր. Նավթ արտահանող երկրների կազմակերպություն
Կորոնավիրուսի համավարակը նավթի համաշխարհային պահանջարկին ավելի մեծ հարված կհասցնի, քան ակնկալվում էր։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն՝ հղում կատարելով Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) ամենամսյա զեկույցին։
ՕՊԵԿ-ի թարմացված գնահատականներով՝ այս տարի համապատասխան ցուցիչը օրական միջինում կրճատվել է 9,1 միլիոն բարելով (ի համեմատություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ավելի քան 9 %-ով) և հասել օրական 90,6 միլիոն բարելի։ Ընդ որում, զեկույցում հուլիսի համար նշվում էր 9,2 միլիոն բարելը։
Այդուհանդերձ, մասնագետները կարծում են, որ 2021 թվականին օրական սպասվում է 7 միլիոն բարելով նավթի արդյունահանման աճ։ Նրանք կարծում են, որ այսպիսի կանխատեսումն իրական է միայն այն դեպքում, երբ համաշխարհային հանրությունը ստիպված չի լինի անցնել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված նոր սահմանափակումների։
Միևնույն ժամանակ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունում կարծում են, որ համաշխարհային տնտեսական ակտիվությունը ընդհանուր առմամբ կրճատվել է 4 %-ով (նախորդ կանխատեսման մեջ եղել է 3,7 %)։ Կազմակերպության փորձագետները կոչ են անում հետևել ԱՄՆ-ում առկա իրավիճակին։ «ԱՄՆ-ում վարակվածների թվի վերջին աճին պետք է խիստ ուշադրություն դարձնել, քանի որ այդ տենդենցի շարունակականությունը կարող է խաթարել վերականգնվող սպառողական վստահությունը և ծախսերի կառուցվածքը»,- նշվում է զեկույցում։ Բացի այդ, մասնագետները ուշադրությունը հրավիրում են նաև Հնդկաստանում, Բրազիլիայում և եվրագոտու մի շարք երկրներում, ներառյալ Իսպանիայում համավարակի ընթացքի վրա։
Լուսանկարը՝ Yegor Aleyev / TASS
Մեկնաբանել