HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մեծ Բրիտանիան պատմության վատագույն ռեցեսիան է ապրում

Մեծ Բրիտանիայի տնտեսության արտադրողականությունը 2020 թվականի երկրորդ եռամսյակում (ապրիլ-հունիս), նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, կրճատվել է 20,4 %-ով։ Այդ մասին հայտնում է Միացյալ Թագավորության ազգային վիճակագրական ծառայությունը (ONS)։

Ինչպես նշում են բրիտանական տեղեկատվական գործակալությունները, այս թվերը վկայում են այն մասին, որ երկիրն ապրում է ծառայության պատմության վատագույն տնտեսական ռեցեսիան (ONS-ը նման վիճակագրություն կազմում է 1955 թվականից)։ Առաջին եռամսյակի կտրվածքով (հունվար-մարտ) կրճատումը կազմում էր 2,2 %։ Տնտեսագետների գնահատականներով՝ կես տարվա ընթացքում նման բացասական տենդենցները թույլ են տալիս խոսել «տեխնիկական ռեցեսիայի» մասին։

Մեծ Բրիտանիայի գլխավոր գանձապետ, ֆինանսների նախարար Ռիշի Սունաքը «Sky News» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ հարյուր հազարավոր մարդիկ կորցրել են աշխատանքը և առաջիկա ամիսներին այդ թիվը կաճի։ 

Ապրիլ-հունիս ամիսներին բաժին է հասնում սահմանափակող միջոցառումների մեծ մասը, որոնք Մեծ Բրիտանիայի իշխանությունները կիրառել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում։ Մեծ Բրիտանիան կորոնավիրուսից մահացության ցուցանիշներով առաջատարն է Եվրոպայում։ Վերջին տվյալներով այստեղ գրանցվել է կորոնավիրուսի շուրջ 313 700 դեպք, որից շուրջ 46 700-ը մահացել են։

Լուսանկարը՝ FT montage; AFP/Getty

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter