Էջմիածնում 27 հեկտար խոտածածկ տարածք է այրվել
Օգոստոսի 12-ին` ժամը 21։22-ին մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի ֆուտբոլի ակադեմիայի ետնամասում այրվում է խոտածածկույթ: Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դեպքի վայր է մեկնել Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:50-ին, մարվել՝ 23:18-ին: Այրվել է մոտ 27 հեկտար խոտածածկ տարածք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել