
Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
COVID-19-ի ախտորոշմամբ 4 հիվանդ ապաքինվել է: Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 235-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 15, ընդհանուր մեկուսացված է 39 քաղաքացի:
Ըստ նախարարության՝ բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 157 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 7575 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել