HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը հանդիպել է Բեյրութ մեկնած հայկական պատվիրակության անդամներին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է օրերս Բեյրութ մեկնած հայկական պատվիրակության անդամների հետ: Այս մասին հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը։

Պատվիրակության անդամները՝ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորությամբ, ԱԺ նախագահին են ներկայացրել այցի արդյունքները, Բեյրութում այս պահին տիրող իրավիճակը, առաջիկայում իրականացվելիք ծրագրերը, մանրամասներ են ներկայացրել համայնքային հանդիպումներից: Մասնակիցները կարեւորել են Հայաստանի խորհրդարանի ակտիվ ներգրավվածությունն առաջիկայում իրականացվելիք ծրագրերում:

 

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter