HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԱՏՄ ղեկավարն այցելել է ձկնաբուծարան

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը օգոստոսի 12-ին այցելել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում գործող «Սևանի իշխան» հիմնադրամի ձկնաբուծարան, ինչպես նաև Սևանա լճում տեղադրված «Սևան Ակվա» ՍՊԸ, որտեղ ցանցավանդակներով պահվում են իշխան տեսակի ձկներ: Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ պաշտոնական կայքը։

Տեսչական մարմնի ղեկավարը ծանոթացել է իրավիճակին, գնահատել կատարվող աշխատանքի որակը, տնտեսավարողի հետ քննարկել արտադրությանն ու արտահանմանը, մակնշմանն ու փաթեթավորման ամբողջականությանն առնչվող հարցեր: Նա շեշտել է սահմանված անասնաբուժասանիտարական անվտանգության նորմերի, ինչպես նաև տեխնոլոգիական հրահանգների պահպանման, վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների ապահովության, կանխարգելիչ և բուժիչ միջոցառումների իրականացման կարևորությունը: Պարոն Ավետիսյանը նաև պատրաստակամություն է հայտնել ՍԱՏՄ գործառույթների շրջանակում աջակցել արտահանման հարցում: 

Հայաստանում գործող ձկնատնտեսություններում ամեն տարի անցկացվում են մշտադիտարկումներ՝ խմբաքանակների մեջ անցանկալի նյութերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, տնտեսությունների սանիտարական վիճակը, ձկների համար օգտագործվող կերերի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի առկայությունը, ինչպես նաև ձկան և ջրի մեջ մնացորդային նյութերի առկայությունը պարզելու նպատակով: Մշտադիտարկումներ կիրականացվեն նաև այս տարի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter