Արցախի Հաշվեքննիչ պալատի անդամ Վահե Բալայանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ Արցախի Հաշվեքննիչ պալատի անդամ Վահե Բալայանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. ««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամ Վահե Բալայանն օգոստոսի 12-ին ներկայացրել է հրաժարականի դիմում:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պաշտոնատար անձը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում ու հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:
Լուսանկարում՝ ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել