HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Աշխատանքային գրքույկների հավաքագրման գործընթացում փոփոխություններ են նախատեսվում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն աշխատանքային գրքույկների հավաքագրման գործընթացում փոփոխություններ է նախատեսում։

Այսօր նախարարությունը նման որոշման նախագիծ է հանրային քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ըստ առաջարկվող փոփոխության՝ գործատուներին, աշխատանքային գրքույկները ներկայացնելու ծանուցումները կուղարկվեն միայն էլեկտրոնային փոստի միջոցով, որն, ըստ նախարարության, ավելի արագ է և ծախսատար չէ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև համապատասխան ծանուցում կուղարկվի գործատուի ներկայացուցչի բջջային հեռախոսահամարին:

Գործատուները, հիմք ընդունելով սահմանված ժամկետները, կներկայացնեն աշխատողների աշխատանքային գրքույկները, իսկ նշված պարտականությունը չկատարելու դեպքում՝ սոցիալական ապահովության ծառայությունը հայց կներկայացնի դատարան:

Մասնավորապես՝ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայի տեղեկատվության հիման վրա, իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց աշխատանքային գրքույկները ներկայացվելու են հետևյալ ժամկետներում.

  • 1000 և ավելի աշխատող ունեցող գործատուները` կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո երեք ամսվա ընթացքում
  • 300-ից 1000 աշխատող ունեցող գործատուները՝ կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո վեց ամսվա ընթացքում
  • 100-ից 300 աշխատող ունեցող գործատուները՝ կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո ինը ամսվա ընթացքում
  • 50-ից 100 աշխատող ունեցող գործատուները՝ կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո տասներկու ամսվա ընթացքում
  • մինչև 50 աշխատող ունեցող գործատուները՝ կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո տասնհինգ ամսվա ընթացքում։

Այս ժամկետներում աշխատանքային գրքույկները չներկայացրած գործատուների վրա գրքույկները ներկայացնելու պարտականությունը կարող է դրվել դատական կարգով։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախագծում նշել է, որ ի սկզբանե գործատուների կողմից գրքույկները սոցիալական ապահովության ծառայություն չներկայացնելու համար վարչական պատասխանատվություն նախատեսված չի եղել։ Այսինքն՝ ծառայությունն այս ժամանակահատվածում գրքույկները հավաքագրել է գործատուների հետ համագործակցության դաշտում՝ չունենալով պատժամիջոցներ կիրառելու լիազորություն։

Սակայն, 2019 թվականին ևս հնարավոր չի եղել աշխատանքներն ամբողջությամբ իրականացնել, քանի որ գործատուների մի մասը չէին ներկայացնում աշխատանքային գրքույկները, իսկ ծառայությունը որևէ օրենսդրական լծակ չուներ գործատուների նկատմամբ։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանի տեղեկատվության համաձայն՝ այժմ առկա է շուրջ 130.000 աշխատող, որոնց գրքույկները դեռևս տեսաներածված չեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter