HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր հուշագիր է ստորագրվել ԱԻՆ-ում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը և «Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամ» ԲԲԸ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ ի դեմս նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանի և հիմնադրամի գլխավոր տնօրեն Վլադիմիր Սիմոնյանցի: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Համաձայն հուշագրի դրույթների՝ «Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամ» ԲԲԸ-ն աջակցելու է Արտակարգ իրավիճակների նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործընկեր կառույցների և հիմնարկների միջև գործակցության հաստատմանը, ինչպես նաև նախարարությանն անհատույց օգնություն տրամադրելու տարբերակներ է փնտրելու:

Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը, բարձր գնահատելով նմանօրինակ նախաձեռնությունները, շնորհակալություն է հայտնել համագործակցության առաջարկի համար:

«Հարկ է նշել, որ «Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամ» ԲԲԸ-ի և Արտակարգ իրավիճակների նախարարության միջև կնքվող փոխըմբռնման հուշագրի դրույթների իրականացումը մեծապես կնպաստի Արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական հագեցվածության ապահովման, ինչպես նաև մեր երկրում արտակարգ իրավիճակների պատրաստվածության, աղետների կանխարգելման և կարողությունների զարգացման գործընթացին: Հուշագրի ստորագրումը ևս մեկ առիթ է ավելի ամրապնդելու և խորացնելու հայ-չինական դարավոր բարեկամական հարաբերությունները»,- ասել է նախարարության գլխավոր քարտուղարը:

Հանդիպման վերջում կողմերը փոխանակվել են հուշանվերներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter