HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի կունենա «Հայությունը՝ Լիբանանի կողքին» համահայկական բարեգործական համերգային ծրագիրը

Հայ Օգնության Միության հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 15-ին` Երևանի ժամանակով 21:00-ին, Միության նախաձեռնությամբ, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության ուղիղ հեռարձակմամբ կմեկնարկի «Հայությունը՝ Լիբանանի կողքին» համահայկական բարեգործական համերգային ծրագիրը, որի ողջ հասույթը կուղղվի Լիբանանի հայ համայնքի օժանդակությանը: Հեռարձակման կարելի է հետեվել Հայ Օգնության միության դիմատետրի էջով։

Բեյրութից, Երեւանից եւ Լոս Անջելեսից իրենց կատարումներով հանդես կգան Հարութ Փամբուկչյանը (ԱՄՆ), լիբանանահայ արվեստագետներ՝ խմբակային ելույթով (Լիբանան), Վիգեն Եագուպյանը (ԱՄՆ), Ներսիկ, Աղասի եւ Արաբո Իսպիրյանները (Հայաստան), Արսեն Գրիգորյանը՝ Մրո (Հայաստան), Մուրադ Մշեցին (Հայաստան), Դավիթ Ամալյանը (Հայաստան), Լեյլա Սարիբեկյանը (Հայաստան), Մկրտիչ Մկրտիչյանը՝ Մակիչ (Հայաստան), Սամվել Երանյանը (Հայաստան), Դրո Գրիգորյանը (ԱՄՆ) եւ Քրիստափոր Արապյանը (ԱՄՆ):

Հանգանակություն կարելի է կատարել ՀՕՄ-ի կայքէջով կամ ԱՄՆ-ում՝ 44321 համարին "StandwithLebanon" տեքստային հաղորդագրություն ուղարկելով։

Հայաստանից հանգանակության կարելի է մասնակցել փոխանցում կատարելով Հայ Օգնության միության Հայաստանի Շրջանային վարչության Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկում հետևյալ առանձնացված հաշվեհամարներին․

220553350756000 (ՀՀ Դրամ)

220553350350001 (ԱՄՆ Դոլար)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter