HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տավուշյան մարտերի 71 մասնակիցներ կպարգևատրվեն «Մարտական խաչով», ևս մեկը՝ Ազգային հերոսի կոչմամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին 2020թ. հուլիսին տեղի ունեցած մարտերի ակտիվ մասնակիցներիը կպարգևատրվեն բարձրագույն պարգևներով: Կառավարության ղեկավարի ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր Հանրապետության նախագահին ուղղված չափազանց կարեւոր միջնորդություն եմ ստորագրել եւ այդ առիթով հեռախոսազրույց եմ ունեցել Նախագահի հետ։

Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողների ներկայացրել եմ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողների՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգեւատրման։

Իսկ կապիտան Ռուբեն Սանամյանին՝ Ազգային հերոսի կոչման՝ Հայրենիքի շքանշանով պարգեւատրման։ Քիչ առաջ նաեւ Սանամյանի հետ հանդիպելու պատիվ ունեցա։

Սա գնահատանքի իրապես արժանի տուրք է Տավուշյան հաղթական մարտերի բոլոր մասնակիցներին, Հայոց բանակի բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին։

Հին եւ նոր ժամանակների մեր բոլոր հերոսներին, մեր բոլոր նահատակներին, ովքեր իրենց օրինակով ոգեշնչեցին մեր նորօրյա հերոսներին, ում կողքին ապրելու պատիվն ենք վայելում այսօր։

Փա՜ռք Հայոց բանակին»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter