HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

250 հազար դոլար՝ Բեյրութի դպրոցի վերականգնմանն ու կրթաթոշակների տրամադրմանը

Պողոսյան հիմնադրամը 250 հազար դոլար է հատկացնում Բեյրութի Մեսրոպյան դպրոցի վերականգնմանը, սննդային փաթեթների և կրթաթոշակների տրամադրմանը։ Այս լուրը նշված է հիմնադրամի ֆեյսբուք էջում։

«Հաշվի առնելով Բեյրութում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքները, Պողոսյան հիմնադրամը որոշել է զգալիորեն ավելացնել 2020 և 2021 թվականների իր աջակցությունը Լիբանանում։ Հիմնադրամի համանախագահներ Ժան և Ալբերտ Պողոսյանների՝ 250 հազար դոլարի նպատակային անհապաղ ներդրումը կուղղվի Բեյրութի Մեսրոպյան դպրոցի շենքի վերականգնմանը, հազարավոր սննդային հրատապ փաթեթների առաքմանը, իսկ 80 սովորողների կհատկացվի 2000-ական դոլարի կրթաթոշակ»,-նշված է հայտարարության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter