Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է անցկացրել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոլաոս Դենդիասի և Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ
Օգոստոսի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ ունեցավ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոլաոս Դենդիասի և Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Էգեյան և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին և Թուրքիայի սադրիչ գործողությունների հետևանքով տարածաշրջանում իրադրության սրմանը:
Այդ համատեքստում Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի անվերապահ աջակցությունը Հունաստանին և Կիպրոսին և հույս հայտնեց իրավիճակի խաղաղ հանգուցալուծման առնչությամբ: Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շուրջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել