HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն և Լեհաստանը ստորագրել են Լեհաստանում ամերիկյան լրացուցիչ զորքերի տեղակայման համաձայնագիրը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը օգոստոսի 15-ին Վարշավայում ստորագրել են ռոտացիոն հիմունքներով Լեհաստանում ամերիկյան 1000 զինծառայողների տեղակայման մասին համաձայնագիրը։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։ Նման քայլը «ուժեղացնում է այն երաշխիքը, որ մեր զինծառայողները, ԱՄՆ-ի և Լեհաստանի նկատմամբ սպառնալիքի դեպքում, կկանգնեն մեջք մեջքի»,- ստորագրման պահին հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։

Փաստաթղթով նախատեսվում է ԱՄՆ Կենտուկի նահանգի Ֆորտ Նոքս ռազմաբազայից հինգերորդ բանակային կորպուսի մի քանի զորամասերի տեղափոխումը Լեհաստան։ Ներկայումս Լեհաստանում գտնվում են մոտ 4 500 ամերիկացի զինծառայողներ և սպաներ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել էր Գերմանիայում ամերիկացի զինծառայողների թվաքանակի կրճատման մասին լուրը։ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ որոշումը պայմանավորված է նրանով, որ պաշտոնական Բեռլինը չի կատարել ՆԱՏՕ-ի ֆինանսավորման իր պարտականությունները։ ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսթերը հայտարարել է, որ Պենտագոնը Գերմանիայից կհանի 11 900 զինծառայողների, որոնցից 5600-ը կտեղափոխվեն Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ այլ երկրներ, իսկ 6400-ը կվերադառնան Միացյալ Նահանգներ, սակայն ռոտացիոն սկզբունքով  ավելի ուշ կգործուղվեն եվրոպական երկրներ։

Լուսանկարը՝ Լեհաստանի պաշտպանության նախարարության կայք էջի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter